11:32  ,  20 սեպտեմբերի, 2014

«ՈւՖա» - «Ուրալ». Թումասյանը չի խաղա, Մանուչարյանը մեկնարկային կազմում է

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի առաջնության 8-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» կհյուրընկալվի Ռուսաստանի առաջնության նորեկ «Ուֆային»:

Հայաստանի հավաքականի եւ «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հանդիպմանը կմասնակցի առաջին րոպեից, իսկ Արսեն Հովհաննիսյանը պահեստայինների թվում է։ «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը չի հայտավորվել հանդիպմանը։

«Ուրալ». Նիկոլայ Զաբոլոտնի, Ալեքսանդր Դանցեւ, Վլադիմիր Խոզին, Սյոլվի Օտեսեն, Պաբլո Ֆոնտանելյո, Արտյոմ Ֆիդլեր, Ալեքսանդր Երոխին, Խերսոն Ասեւեդո, Ֆյոդոր Սմոլով, Էդգար Մանուչարյան, Չիսամբա Լունգու:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 12:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում