11:18  ,  20 սեպտեմբերի, 2014

Սեգուրա. Մեսին չի խնդրել իրեն ազատել Արգենտինայի հավաքականի խաղերից

Ո՛չ Մեսին, ո՛չ նրա ընտանիքը, ո՛չ էլ «Բարսելոնան» չեն խնդրել ֆուտբոլիստին ազատել ազգային հավաքականի որոշ հանդիպումներից, ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Լուիս Սեգուրան՝ խոսելով կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Մեսին չի մասնակցել Գերմանիայի հավաքականի հետ խաղին մկանային խնդիրների պատճառով, ինչի մասին հաղորդել է կատալոնական ակումբի բժշկական շտաբը։ Հիանալի է, որ մեր հավաքականում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- Սեգուրայի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում