09:30  ,  20 սեպտեմբերի, 2014

«Միլան» - «Յուվենտուս» խաղն Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանի» եւ Թուրինի «Յուվենտուսի» միջեւ խաղում անշլագ է սպասվում, հաղորդում է AC Milan News-ը։

«Սան Սիրո» ստադիոնում կայանալիք հանդիպման համար վաճառվել է 78 680 տոմս, ինչը ռեկորդային է Իտալիայի առաջնության համար։ Եկամուտը կազմել է 3.2 միլիոն եվրո։ «Սան Սիրոն» ունի 80 019 տեղ։

«Միլան» - «Յուվենտուս» խաղը կկայանա սեպտեմբերի 20-ին՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում