09:17  ,  20 սեպտեմբերի, 2014

Բեկենբաուեր. Եթե Ռոնալդուի եւ Բեյլի համար վճարել են 100-ական միլիոն եվրո, Կրոյֆը կարժենար միլիարդներ

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը գովեստի խոսքեր է ասել Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հետագայում Ամստերդամի «Այաքսը» եւ կատալոնական «Բարսելոնան» գլխավորած Յոհան Կրոյֆի հասցեին։ Նա կարծում է, որ հոլանդացին որպես ֆուտբոլիստ բազմաթիվ անգամ ավելի լավն էր, քան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը։

«Եթե Ռոնալդուի եւ Բեյլի նման ֆուտբոլիստների համար վճարել են 100-ական միլիոն եվրո, ապա Կրոյֆը կարժենար միլիարդներ»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

(Լուսանկարում Յոհան Կրոյֆն է)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս