00:22  ,  20 սեպտեմբերի, 2014

Վիդալը վերադարձել է

Թուրինի «Յուվենտուսի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ապաքինվել է վնասվածքից հետո եւ պատրաստ է մասնակցել «Միլանի» դեմ հանդիպմանը: Ազգային հավաքականում ստացած ազդրի մկանների վնասվածքի պատճառով «Յուվենտուսի» նախորդ երկու հանդիպումները բաց թողած Վիդալը պատրաստվում է առաջիկա խաղին, հաղորդում է football-italia-ն: Թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Վիդալին ընդգրկել է «Միլանի» դեմ հանդիպման հայտացուցակում: Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն պաշտպան Անդրեա Բարցալին եւ կիսապաշտպան  Անդրեա Պիրլոն:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք Իտալիայի առաջնության երրորդ տուրի «Միլան» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով