23:32  ,  19 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» ֆուտբոլիստներին բորենու հետ համեմատած կատալոնական հեռուստաալիքը տուգանվեց

Դատարանը բավարարել է Մադրիդի «Ռեալի» հայցը կատալոնական TV3 հեռուստաալիքի դեմ, որը տեսահոլովակում Արքայական ակումբի ֆուտբոլիստներին համեմատել էր բորենիների հետ: Տեսահոլովակը եթերում ցուցադրվել էր 2013թ. փետրվարի 13-ին: Հաղորդավարների կարծիքով, «Ռեալի» ֆուտբոլիստները «Բարսելոնայի» խաղացողների դեմ գործում են բորենու նման:

Դատարանը հաղորդավարներին եւ հեռուստաընկերությանը տուգանել է 20 հազար եվրոյով եւ պարտավորեցրել է վճարել ազգային տարածում ունեցող երկու տպագորի պարբերականների դատարանի որոշումը հրապարակելու համար, հաղորդում է «Ռեալի» կայքը:

«Ռեալը» բարոյական վնասի համար պահանջում էր 6 միլիոն եվրո: Հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել մադրիդյան ակումբի բողոքից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում