23:14  ,  19 սեպտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Լեւանդովսկու հեռանալուց հետո ունենք այլ դասավորություն

Ռոբերտ Լեւանդովսկու հեռանալուց հետո մենք խաղում ենք այլ դասավարությամբ, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը վստահ է, որ թիմի առաջատար հարձակվողի հեռանալուց հետո էլ ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» կկարողանա ցույց տալ լավ արդյունք:

«Մենք գիտենք, որ մեր բոլոր տղաները լավ են խաղում: Սակայն Լեւանդովսկու հեռանալուց հետո վերակառուցման գործընթացը դեռ որոշ ժամանակ կպահանջի: Ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում ամեն խաղին պատրաստվելուն: Ամենակարեւորն այն  է, որ մենք մինչեւ հիմա մրցունակ ենք»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Բորուսիան» կհյուրընկալվի «Մայնցին»: Սեպտեմբերի 20-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում