Ռոբերտ Լեւանդովսկու հեռանալուց հետո մենք խաղում ենք այլ դասավարությամբ, ասել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը վստահ է, որ թիմի առաջատար հարձակվողի հեռանալուց հետո էլ ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիան» կկարողանա ցույց տալ լավ արդյունք:
«Մենք գիտենք, որ մեր բոլոր տղաները լավ են խաղում: Սակայն Լեւանդովսկու հեռանալուց հետո վերակառուցման գործընթացը դեռ որոշ ժամանակ կպահանջի: Ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում ամեն խաղին պատրաստվելուն: Ամենակարեւորն այն է, որ մենք մինչեւ հիմա մրցունակ ենք»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է Bild-ը:
Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Բորուսիան» կհյուրընկալվի «Մայնցին»: Սեպտեմբերի 20-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում