22:46  ,  19 սեպտեմբերի, 2014

Արյեն Ռոբենը կխաղա «Համբուրգի» դեմ

Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կմասնակցի «Համբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի չեմպիոնների իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Միշտ բարդ է խաղալ Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո: Վերականգնվելու համար քիչ ժամանակ է լինում: Ռոբենը լավ է մարզվել: Նա կկարողանա մասնակցել առաջիկա մի քանի հանդիպումներին անընդմեջ:

Բարդ է կանխատեսել, թե ինչ մարտավարական դասավորություն կընտրի «Համբուրգի» մարզչական շտաբը եւ ինչ համակարգով կդիմակայի մրցակիցը»,- Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը:

«Բավարիա» - «Համբուրգ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում