22:16  ,  19 սեպտեմբերի, 2014

Դոնեցկի «Դոնբաս Արենան» դարձյալ հրետակոծվել է

Ուկրաինական «Շախտյորի» «Դոնբաս Արենա» ստադիոնը դարձյալ վնասվել է հրետակոծությունից, հաղորդում է Դոնեցկի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

«Սեպտեմբերի 19-ին «Դոնբաս Արենայի» անմիջական հարեւանությամբ երկու ական է պայթել: Կառույցը վնասվել է բեկորներից: Ստադիոնի աշխատակիցները տարհանվել են: Ոչ ոք չի տուժել»,- ասվում է ակումբի հաղորդագրությունում:

Օգոստոսի 23-ին «Դոնբաս Արենան» ռմբակոծվել էր: Հրետակոծման հետեւանքով, քանդվել էր նաեւ Դոնեցկի արվարձանում գտնվող ակումբային մարզաբազայի գլխավոր մասնաշենքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում