21:52  ,  19 սեպտեմբերի, 2014

Live chess rating. Արոնյանը նահանջել է 6-րդ տեղ

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ընթացիկ վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղից իջել է 6-րդ տեղ: Լեւոն Արոնյանի վարկանիշն այժմ 2792.9 է: Նրանից առաջ են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2862.8), իտալացի Ֆաբիանո Կարուանան (2843.8), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2796.8), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2796.5), բուլղարացի Վեսելին Տոպալովը (2795.1):

ՖԻԴԵ-ն պաշտոնական վարկանիշային աղյուսակը հրապարակում է ամեն ամսվա առաջին օրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս