21:32  ,  19 սեպտեմբերի, 2014

Արսեն Վենգեր. Օզիլին մի դարձրեք քավության նոխազ

Մեսութ Օզիլին ու Գերմանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին լավագույն մարզավիճակի հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ խնդրելով Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը չկապել միայն Օզիլի դժգույն խաղի հետ:

«Չեմ հասկանում, թե ինչու են Օզիլին դարձնում քավության նոխազ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած բոլոր գերմանացի ֆուտբոլիստներին ժամանակ է անհրաժեշտ: Քննադատությունը տեղին չէ: Նրանք հետչեմպիոնական փուլում են: Ֆուտբոլիստները եւս հասարակ մարդիկ են, որոնք ունենում են վերելքներ եւ անկումներ»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է  Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում «Արսենալը» «Բորուսիային» պարտվել է 0:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում