20:03  ,  19 սեպտեմբերի, 2014

Ռուսաստանի հավաքականի առաջատարը թքել է լեհ պատգամավորի վրա

Վոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի առաջատար Ալեքսեյ Սպիրիդոնովը Վարշավայում կայացած Լեհաստանի դեմ աշխարհի առաջնության հանդիպումից հետո թքել է լեհ մարզասերներից մեկի վրա: Հետագայում պարզվել է, որ տուժողը Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Մարեկ Մատուշեւսկին է, որը ներկայացնում է «Իրավունք եւ Արդարություն» կուսակցությունը: Նա տրիբունայից վանկարկել է «վերադարձրեք, Ղրիմը», հաղորդում է Gazeta-ն:

Լեհաստանից կրած պարտությունից հետո Ռուսաստանը 5-րդ տեղի համար կպայքարի Իրանի թիմի հետ: Կիսաեզրափակիչում Լեհաստանի մրցակիցը Գերմանիան է, մյուս զույգը կազմել են Ֆրանսիան ու Բրազիլիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում