19:47  ,  19 սեպտեմբերի, 2014

«Ռեալի» նախագահ. Ինչքան հաճախ են պահանջում հրաժարականս, այդքան շատ եմ ցանկանում աշխատել

Չեմ պատրաստվում հրաժարական տալ, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Արքայական ակումբի ասամբլեայում, որին մասնակցում են ակումբի անդամները:

«Ինչքան հաճախ եւ սուր են պահանջում հրաժարականս, այդքան շատ եմ ցանկանում աշխատել: Ես կմնամ այնքան, ինչքան կցանկանան ակումբի անդամները: Բայց ինձ մոտիվացնում են ակումբը խլելու եւ ինձ վախեցնելու փորձերը»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Խաբի Ալոնսոյին եւ Անխել Դի Մարիային վաճառելուց, Իսպանիայի առաջնության առաջին երեք տուրերում միայն երեք միավոր վաստակելուց հետո «Ռեալի» բազմաթիվ երկրպագուներ պահանջում են Ֆլորենտինո Պերեսի հրաժարականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով