18:50  ,  19 սեպտեմբերի, 2014

Պեպեն չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպմանը: Արքայական թիմը կհյուրընկալվի Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»: Պեպեն ունի ազդրի վնասվածք: Մադրիդյան թիմին այդ խաղում կկարողանա օգնել իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որն ապաքինվել է ազդրի վնասվածքից հետո, հաղորդում է Marca-ն:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Դեպորտիվո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին: «Ռեալը» երեք խաղից հետո 3 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Դեպորտիվոն» ունի 4 միավոր եւ 9-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում