19:12  ,  19 սեպտեմբերի, 2014

«Մայնցի» գլխավոր մարզիչ. Գիտենք, թե ինչ է սպասվում մեզ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ

Խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ, ասել է «Մայնցի» գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմադը Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման նախօրեին:

«Մեր թիմում հարգանքը «Բորուսիայի» նկատմամբ զգալիորեն մեծացել է: «Արսենալի» դեմ խաղում նրանք ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ: Ես դիտում էի խաղը հեռուստացույցով, եւ երբեմն ստեղծվում էր տպավորություն, թե խաղը հեռարձակվում է արագացված տեսապատկերով: Այժմ գիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Մրցելու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ: «Բորուսիան» իսկապես մեծագույն մրցակից է»,- Հյուլմանդի խոսքը մեջբերում է Ruhrnachrichten-ը:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Մայնց» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում