18:23  ,  19 սեպտեմբերի, 2014

Միշել Պլատինի. Լոնդոնի օգտին եմ քվեարկել, իսկ նվերները կապ չունեն

ՈւԵՖԱ-ի ֆրանսիացի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ եւ կիսաեզրափակիչ հանդիպումների անցկացման վայրի քվեարկության ժամանակ պաշտպանել է Լոնդոնի «Ուեմբլիի» թեկնածությունը:

«Բրիտանական մամուլի ներկայացուցիչները պետք է իմանան, որ ես քվեարկել եմ Լոնդոնի օգտին: Իսկ գործկոմի անդամներին նվիրած ժամացույցների մասին կասեմ, որ ինձ նվիրում են ժամացույց, ձեզ նվիրում են, բոլորիս էլ նվիրում են ժամացույց: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Բրիտանական մամուլը հայտնի է համաշխարհային եւ եվրոպական ֆուտբոլային իշխանություններին կառուպցիայի մեջ բազմաթիվ մեղադրանքներով: Մեղադրական հրապարակումները հատկապես սուր էին, երբ 2018թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ստացավ Ռուսաստանը, իսկ  2022թ. աշխարհի առաջնությանը՝ Քաթարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 13 քաղաքները: 

Լոնդոն (Անգլիա)՝ կիսաեզրափակիչներ եւ եզրափակիչ

Մյունխեն (Գերմանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Հռոմ (Իտալիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Բաքու (Ադրբեջան)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Բյուսել (Բելգիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Կոպենհագեն (Դանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բուդապեշտ (Հունգարիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Ամստերդամ (Հոլանդիա)՝ երեք խմբային փուլի հանդիպում, 1/8 եզրափակիչ

Դուբլին (Իռլանդիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բուխարեստ (Ռումինիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Գլազգո (Շոտլանդիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բիլբաո (Իսպանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում