17:32  ,  19 սեպտեմբերի, 2014

Սպորտի նախարարությունը կպայքարի հովանավորչության եւ մեքենայությունների դեմ

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հովանավորչության եւ մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ մեծ բաժին ունեն նաեւ հակակոռուպցիոն եւ հակադոպինգային աշխատանքները, հայտնում են Սպորտի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գաբրիել Ղազարյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի կողմից Շվեյցարիայում անցկացվող սպորտի նախարարների համաժողովին:

Համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների դեմ պայքարի եւ համաեվրոպական սպորտային համագործակցության քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում