16:54  ,  19 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստը եւ գոլերի հնգյակը

ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստին եւ գոլերի հնգյակը։

Առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Պորտուի» ալժիրցի հարձակվող Յասին Բրահիմին, ով բելառուսական ԲԱՏԷ-ի դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Լավագույն գոլերի հնգյակում են հայտնվել արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի, բրազիլացի Հալկի, ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի, ալժիրցի Յասին Բրահիմիի եւ պորտուգալացի կիսապաշտպան Նանիի խփած գնդակները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում