16:37  ,  19 սեպտեմբերի, 2014

Սերբ հարձակվողը «փրկեց» խաղադաշտ ներխուժած երկրպագուին

Հետաքրքիր դրվագ է գրանցվել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի՝ «Պարտիզան» - «Տոտենհեմ» խաղում։

Տանտերերի հարձակվող Դանկո Լազովիչն օգնության է հասել խաղադաշտ ներխուժած երկրպագուին, ում շրջապատել էին ստադիոնի անվտանգության աշխատակիցները։ 31-ամյա ֆուտբոլիստը երկրպագուին ուղեկցել է խաղադաշտից դուրս եւ նրան նվիրել մարզաշապիկը։

Հիշեցնենք, որ այդ խաղում գոլեր չեն գրանցվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով