15:59  ,  19 սեպտեմբերի, 2014

Բրանդաոն նոյեմբերի 3-ին կկանգնի դատարանի առջեւ

Ֆրանսիական «Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն դատարանի առջեւ կկանգի ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտայի քիթը կոտրելու համար, հաղորդում է ESPN-ը։

Դա տեղի կունենա նոյեմբերի 3-ին։ 34-ամյա ֆուտբոլիստը կարող է մեղադրվել դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Նրան սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում, 45 հազար տուգանք, ինչպես նաեւ ցանկացած տեսակի մարզական միջոցառումներին այցելելու արգելք։

Հիշեցնենք, որ Բրանդաոն որակազրկվել է 6 ամսով եւ խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2015 թվականի փետրվարի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում