15:27  ,  19 սեպտեմբերի, 2014

Եվրո-2020. Եզրափակիչ մրցաշարի 13 քաղաքները

Սեպտեմբերի 19-ին Ժնեւում հայտնի են դարձել 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 13 քաղաքները: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 13 երկրներում:

ՈւԵՖԱ-ն ստացել էր հայտեր 19 ազգային ասոցիացիաներից: Եզրափակիչը եւ կիսաեզրափակիչի երկու խաղերը կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։ Քառորդ եզրափակիչները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում, Մյունխենում, Հռոմում եւ Բաքվում, 1/8 եզրափակիչները՝ Կոպենհագենում, Ամստերդամում, Բուխարեստում, Դուբլինում, Բուդապեշտում, Բիլբաոյում, Բրյուսելում եւ Գլազգոյում։

Հայտ ներկայացրած քաղաքներից առաջնության հանդիպումները չեն ընդունի Սոֆիան, Մինսկը, Սկոպյեն, Երուսաղեմը, Ստոկհոլմը եւ Կարդիֆը։

(Լուսանկարում՝ «Ուեմբլի» ստադիոնը)

Լոնդոն (Անգլիա)՝ կիսաեզրափակիչներ եւ եզրափակիչ

Մյունխեն (Գերմանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Հռոմ (Իտալիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Բաքու (Ադրբեջան)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/4 եզրափակիչ

Բյուսել (Բելգիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Կոպենհագեն (Դանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բուդապեշտ (Հունգարիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Ամստերդամ (Հոլանդիա)՝ երեք խմբային փուլի հանդիպում, 1/8 եզրափակիչ

Դուբլին (Իռլանդիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բուխարեստ (Ռումինիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Գլազգո (Շոտլանդիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Բիլբաո (Իսպանիա)՝ խմբային փուլի երեք հանդիպում, 1/8 եզրափակիչ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում