14:46  ,  19 սեպտեմբերի, 2014

Արաս Օզբիլիս. Առաջընթաց եմ գրանցում

Հռոմում սեպտեմբերի 6-ին ծնկի վիրահատության ենթարկված Արաս Օզբիլիսը շարունակում է վարժություններ կատարել։ Այդ մասին Instagram-ի էջում հայտնել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։

«Շարունակում եմ կատարել ամենօրյա վարժություններս։ Առաջընթաց եմ գրանցում»,- ասել է 24-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ դա Արասի ծնկի երկրորդ վիրահատությունն էր: Նա վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի հետ ընկերական խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում