14:16  ,  19 սեպտեմբերի, 2014

Մոուրինյո. Եթե կարողանայի վերադառնալ, կրկին կգլխավորեի «Ռեալը»

Արդյո՞ք կգլխավորեի «Ռեալը», եթե կարողանայի վերադառնալ։ Անկասկած, այո, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով իր նախկին ակումբ Մադրիդի «Ռեալի» մասին։

«Ինձ համար դա մեծ փորձ էր պրոֆեսիոնալ եւ մարդկային տեսանկյունից, եւ առանց վարանելու կկրկնեի այն։ Իհարկե, մարզիչը ժամանակի ընթացքում կատարելագործվում է։ Ոչինչ չի մնում նույնը. դա վերաբերում է ոչ միայն «Ռեալին», այլեւ բոլոր ակումբներին։

Հեռացա «Ռեալից՝ պահպանելով հիանալի հարաբերություններ նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ ակումբի այլ ներկայացուցիչների հետ»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում