13:13  ,  19 սեպտեմբերի, 2014

Չավի. Եթե Մեսին տեղափոխվեր «Ռեալ», դա նման կլիներ Ֆիգուի արարքին

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ ժամանակին պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը կատալոնական ակումբից Մադրիդի «Ռեալ» անակնկալ էր բոլորի համար։

«Նա «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստն էր եւ համալրեց մեր գլխավոր մրցակցի կազմը։ Եթե Լիոնել Մեսին տեղափոխվեր «Ռեալ», դա կլիներ նմանատիպ իրավիճակ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Ֆիգուն Արքայական ակումբ է տեղափոխվել 2000 թվականին։ Այդ տրանսֆերից հետո «Բարսելոնայի» երկրպագուներն ատելությամբ լցվեցին պորտուգալացու հանդեպ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում