12:54  ,  19 սեպտեմբերի, 2014

Կոբե Բրայանտը ցանկանում է դառնալ «Բոլոնիայի» համասեփականատերը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի պաշտպան Կոբե Բրայանտը մտադիր է դառնալ ֆուտբոլի Իտալիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Բոլոնիայի» համասեփականատերը, հաղորդում է Football Italia-ն։

Ամերիկացի բասկետբոլիստը պատրաստ է ակումբի ձեռքբերման վրա ծախսել 350 հազար դոլար։ Forbes-ի տվյալներով՝ Բրայանտը լիգայի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստներից է։ 2014 թվականին նա կաշխատի 64.5 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ 2011 թվականին «Կլիվլենդի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել էր անգլիական «Լիվերպուլի» բաժնետեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում