12:35  ,  19 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգայի 2015-2016 մրցաշրջանում ֆուտբոլիստները կստանան կենսաբանական անձնագրեր

Չեմպիոնների լիգայի 2015-2016 մրցաշրջանում ֆուտբոլիստները կստանան կենսաբանական անձնագրեր, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Նման որոշում է կայացվել սեպտեմբերի 18-ին շվեյցարական Նյոնում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հանդիպման ժամանակ։ Մարզիկի կենսաբանական անձնագրի շնորհիվ կբարձրանա դոպինգի դեմ պայքարի արդյունավետությունը։

Խթանիչի առկայությունը, որը չի կարելի հայտնաբերել անալիզի միջոցով, հնարավոր է բացահայտել ֆուտբոլիստի կենսաբանական փոփոխություններին հետեւելու ժամանակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում