11:30  ,  19 սեպտեմբերի, 2014

Մարադոնա. Բացառիկ ֆուտբոլիստ կդառնայի, եթե չլիներ թմրանյութը

Կյանքս նորմալ չէր։ Հիվանդությունս առավելություն տվեց մրցակիցներիս։ Չեք պատկերացնում, թե ինչպիսի բացառիկ ֆուտբոլիստ կդառնայի, եթե չլիներ թմրանյութը, ասել է իտալական «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։

«Գիտեի, որ իմ տեխնիկայով «կհոշոտեի» ցանկացած եվրոպացի պաշտպանի։ Գիտեի, որ նրանք չեն կարողանա կանգնեցնել ինձ։

Այժմ 53 տարեկան եմ, սակայն ինձ զգում եմ այնպես, կարծես 78 լինեմ»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Todomercadoweb.es-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում