11:08  ,  19 սեպտեմբերի, 2014

Քիթը կոտրած Մանջուկիչը մարզումներին կվերադառնա սեպտեմբերի 22-ին (ֆոտո)

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով սեպտեմբերի 18-ին ենթարկվել էր քթի վիրահատության, հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա սկզբնամասում կվերսկսի մարզումները, հաղորդում է AS-ը։

Հարձակվողը քիթը կոտրել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ հունական «Օլիմպիակոսի» հետ հանդիպման երրորդ րոպեին։ Բուժօգնություն ստանալուց հետո նա կարողացել էր շարունակել հանդիպումը՝ դառնալով գոլի հեղինակ։


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս