10:50  ,  19 սեպտեմբերի, 2014

Մարտինո. Ինձ զարմացրեց այն, որ «Բարսելոնայում» քչերն էին ինձ ճանաչում

Երբ ժամանեցի Բարսելոնա, ինձ զարմացրեց այն, որ այնտեղ շատ քիչ բան գիտեին իմ մասին, ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ով 2013-2014 մրցաշրջանում աշխատել է կատալոնական «Բարսելոնայում»։

«Այո, քեզ կարող են չճանաչել սովորական մարդիկ, սակայն նրանք, ովքեր աշխատում են սպորտում, պարտավոր են։

Առաջին տուրերում շատ արդյունավետ էինք գործում։ Սակայն հասկանում էի, որ միշտ այդպես չի կարող լինել։ «Բարսելոնայում» մեծ ուշադրություն են դարձնում հաղթանակներին, սակայն դրանք միեւնույն արժեքը չունեն»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում