10:28  ,  19 սեպտեմբերի, 2014

«Մայնց» - «Բորուսիա». Հյուրերի հավանական կազմը (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» կհյուրընկալվի «Մայնցին»։

Դորտմունդիցիների պաշտոնական կայքը ներկայացրել է Յուրգեն Կլոպի թիմի հավանական մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա առաջին րոպեից։

«Բորուսիա». Վայդենֆելեր, Սոկրատիս, Գինտեր, Դուրմ, Պիշչեկ, Յոյիչ, Բենդեր, Մխիթարյան, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Ռամոս։

«Մայնց» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում