10:10  ,  19 սեպտեմբերի, 2014

Մոուրինյո. Իմ եւ Ռոնալդուի միջեւ հարաբերություններ չկան

Իմ եւ Ռոնալդուի միջեւ հարաբերություններ գոյություն չունեն։ Նա հանդես է գալիս «Ռեալում», իսկ ես «Չելսիի» մարզիչն եմ, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած հարաբերությունների մասին։

«Չեք տեսնի, որ միասին ժամանակ անցկացնենք։ Պետք է հիշեցնեմ ինձ, որ նա ինձ օգնեց հաղթել Իսպանիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում։ Փորձում եմ միայն լավը հիշել Ռոնալդուի մասին եւ նրան լավագույնն եմ մաղթում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում