09:54  ,  19 սեպտեմբերի, 2014

Մոտայի քիթը կոտրած Բրանդաոն որակազրկվեց 6 ամսով

«Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն, ով հանդերձարանի միջանցքում կոտրել էր ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Տիագո Մոտայի քիթը, որակազրկվել է 6 ամսով, հաղորդում է Goal.com-ը։

Հանդիպման ժամանակ նա ողնաշարի վնասվածք էր հասցրել հոլանդացի պաշտպան Գրեգորի վան դեր Վիլին։ 34-ամյա ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2015 թվականի փետրվարի 22-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրանդաոյին սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում