00:25  ,  19 սեպտեմբերի, 2014

Դավիդ Վիլյա. Իսպանիայի հավաքականն ունի մեծ ապագա

Իսպանիայի հավաքականը մեծ ապագա ունի, կան երիտասարդներ, որոնք պետք է առաջադիմեն, ասել է Եվրոպայի չեմպիոնների նախկին հարձակվող Դավիդ Վիլյան:

«Երբ հավաքականի գործերը վատ են, ամեն ինչ կախված է մարզիչից: Դա նորմալ է: Ֆուտբոլում վեճերն ու քննադատությունը միշտ էլ կլինեն: Միակ բանը, որ հիմա անհրաժեշտ է մարզիչին դարձյալ վստահելն է եւ նրան հանգիստ աշխատելու հնարավորությունը տալը: Այդպես է եղել նախորդ տարիներին»,- Վիլյայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Դավիդ Վիլյան կարիերան Իսպանիայի ազգային հավաքականում ավարտեց 2014թ. աշխարհի առաջնությունում թիմի ձախողումից հետո: Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում Բրազիլիա ժամանած իսպանացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում