09:14  ,  19 սեպտեմբերի, 2014

Վենգերը զղջում է Ռոնալդուին ձեռքից բաց թողնելու մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է անգլիական ակումբի երկրպագուների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետը հայտարարել է, որ ամենաշատը զղջում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք չբերելու մասին։

«Ժամանակին փորձում էի օգնել Ռոնալդուի տրանսֆերին «Արսենալ»։ Մոտ էի դրան։ Սակայն, մեզ չհաջողվեց դա անել, ինչի արդյունքում Կրիշտիանուն հայտնվեց «Մանչեսթեր Յունայթեդում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել է 2003 թվականին Լիսաբոնի «Սպորտինգից»։ 2009-ին նա տեղափոխվել է Արքայական ակումբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում