23:44  ,  18 սեպտեմբերի, 2014

Աթենքի ոստիկանությունը մահակներ է օգտագործել «Դինամոյի» ֆանատների դեմ

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի՝ «Պանատինաիկոս» (Հունաստան) - «Դինամո Մոսկվա» (Ռուսաստան) հանդիպման ժամանակ Աթենքի ոստիկանությունը մահակներ է օգտագործել ռուս ֆանատների դեմ, որոնք անկարգություններ են հրահրել տրիբունայում, ընդհարվել են ստադիոնի աշխատակիցների  հետ, հաղորդում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ «Պանատինաիկոս» - «Դինամո» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:1: «Դինամոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հանդիպմանը հայտավորված չէր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում