22:32  ,  18 սեպտեմբերի, 2014

Ֆելիքս Մագատը պաշտոնանկ է արվել

Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը պաշտոնանկ է արվել անգլիական «Ֆուլհեմից», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը:

Մագատը «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2014թ. փետրվարին, երբ թիմը դեռ հանդես էր գալիս Անգլիայի Պրեմյեր լիգայում, սակայն դուրս մնաց ուժեղագույնների խմբից: Չեմպիոնշիփի յոթ տուրից հետո «Ֆուլհեմը» մեկ միավորով վերջին տեղում է: Մագատին ժամանակավորապես կփոխարինի երիտասարդական թիմի մարզիչ Քիթ Սայմոնսը:

Հիշեցնենք, որ Մագատի գլխավորությամբ Գերմանիայի չեմպիոն են դարձել «Բավարիան» եւ «Վոլֆսբուրգը»:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում