22:18  ,  18 սեպտեմբերի, 2014

Զինեդին Զիդանին սպառնում է որակազրկում

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին սպառնում է վեց ամսվա որակազրկում: Պատճառն առանց մարզչական արտոնագրի աշխատելն է, հաղորդում է dailymail-ը:

Իսպանիայի մարզիչների ազգային ասոցիացիան բողոք է ներկայացրել Զիդանի դեմ՝ նշելով անհրաժեշտ արտոնագրի բացակայությունը: Արքայական ակումբից պարզաբանել են, որ երկրորդ թիմի գլխավոր մարզիչը պաշտոնապես Սերխիո Սանչեսն է, իսկ Զիդանը նրա օգնականն է: Սակայն մեղադրող կողմը ներկայացրել է փաստաթղթային ապացույց եւ տեսագրություններ, որոնք փաստում են հակառակը:

Անցած մրցաշրջանում «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի պաշտոնը զբաղեցրած Զիդանը երկրորդ թիմ է տեղափոխվել օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս