21:53  ,  18 սեպտեմբերի, 2014

ՈւԵՖԱ-ն հաստատեց 2016թ. եվրագավաթների եզրափակիչների ստադիոնները

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում հաստատվել են 2015-2016 թվականների եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչ հանդիպումների ստադիոնները: Միլանի «Սան Սիրոն» կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Իտալական «Միլանի» եւ «Ինտերի» ստադիոնը չորրորդ անգամ է արժանանում այդ պատվին: Այստեղ եզրափակիչներ տեղի են ունեցել նաեւ 1965-ին, 1970-ին եւ 2001-ին: 

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա շվեյցարական Բազելի «Սանտ Յակոբ Պարկ» ստադիոնում:

2016թ. Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կընդունի Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքի «Լերկենդալ» ստադիոնը: Խաղը կկայանա օգոստոսի 9-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ Վարշավայի «Ազգային» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով