20:45  ,  18 սեպտեմբերի, 2014

Ռոման Բերեզովսկին հայտավորված չէ «Պանատինաիկոսի» դեմ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվել է «Պանատինաիկոսին»: Հունական թիմի դեմ ռուսական ակումբը չի հայտավորել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: «Դինամոյի» դարպասը կպաշտպանի Վլադիմիր Գաբուլովը: Պահեստային դարպասապահը Անտոն Շունինն է:

«Դինամոն» ու «Պանատինաիկոսն» ընդգրկված են E խմբում: Խմբի մյուս խաղում կմրցեն հոլանդական ՊՍՎ-ն եւ պորտուգալական «Էշտորիլը»:

Հանդիպումների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 21:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում