Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվել է «Պանատինաիկոսին»: Հունական թիմի դեմ ռուսական ակումբը չի հայտավորել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: «Դինամոյի» դարպասը կպաշտպանի Վլադիմիր Գաբուլովը: Պահեստային դարպասապահը Անտոն Շունինն է:
«Դինամոն» ու «Պանատինաիկոսն» ընդգրկված են E խմբում: Խմբի մյուս խաղում կմրցեն հոլանդական ՊՍՎ-ն եւ պորտուգալական «Էշտորիլը»:
Հանդիպումների մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում