20:35  ,  18 սեպտեմբերի, 2014

Բիլբաո. Ռուսլան Պոնոմարյով - Լեւոն Արոնյան՝ ոչ ոքի

Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի 4-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը (Հայաստան) սեւերով մրցեց Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ: Պարտիան ոչ ոքի ավարտվեց 41-րդ քայլում:

Տուրի մյուս դիմակայությունում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) սպիտակներով 33 քայլում հաղթեց  Ֆրանսիսկո Վալյեխոյին (Իսպանիա): Մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Անանդը: Արոնյանն ունի 6, Պոնոմարյովը՝ 4, Վալյեխոն՝ 1 միավոր: Հաղթանակի համար տրվում է 3, ոչ ոքիի համար՝ 1 միավոր:

Սեպտեմբերի 19-ին կայանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վալյեխոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով