21:14  ,  18 սեպտեմբերի, 2014

ԲԿՄԱ-ի ֆանատների անկարգությունները՝ Հռոմում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն Հռոմում հյուրընկալվել էր «Ռոմային»: Իտալիայի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնի տրիբունաներում անկարագություններ են արել բանակայինների ֆանատները: Վնասվածքներ են ստացել ստադիոնի 13 աշխատակիցներ եւ չորս ոստիկաններ: Բերման է ենթարկվել յոթ ռուսաստանցի, մեկ իտալացի ֆանատ:

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 5:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում