20:14  ,  18 սեպտեմբերի, 2014

«Բավարիան» 3 միլիոն եվրոյով ապահովագրել է Նոյերի ձեռքերը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» որոշել է ապահովագրել թիմի գերմանացի դարպասապահ, աշխարհի չեմպիոն Մանուել Նոյերի ձեռքերը 3 միլիոն եվրոյով, հաղորում է tz.de-ն: Ապահովագրությունը վերաբերում է լուրջ վնասվածքներին, որոնք վտանգի տակ կդնեն Մանուել Նոյերի կարիերան: Թեթեւ վնասվածքների համար ապահովագրությունը չի փոխհատուցի:

Հիշեցնենք, որ 2014թ. աշխարհի առաջնությունում Մանուել Նոյերն արժանացավ լավագույն դարպասապահի «Ոսկե ձեռնոց» մրցանակին: Նա 2011 թվականին է տեղափոխվել «Բավարիա» «Շալկեից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով