19:11  ,  18 սեպտեմբերի, 2014

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը բաց կթողնի եւս երկու ամիս

«Լիվերպուլի» պաշտպան Ջոն Ֆլենագանը ձախ ծնկի վիրահատությունից հետո բաց կթողնի երկու ամիս, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական էջը Թվիթերում:

Ֆլենագանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի հուլիսից: 21-ամյա պաշտպանը վնասվածք էր ստացել նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ: Նա ընդհանուր խումբ պետք է վերադառնար սեպտեմբերին, սակայն պահանջվել է վիրահատություն:

Ֆլենագանը «Լիվերպուլի» գլխավոր թիմում նորամուտը նշել է 2011-ին, իսկ Անգլիայի հավաքականում առաջին անգամ խաղացել է հունիսին՝ Էկվադորի դեմ ընկերական խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով