18:48  ,  18 սեպտեմբերի, 2014

ՖԻԴԵ-ն արգելեց բջջային հեռախոսները

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) խստացրել է միջազգային մրցումների անցկացման կանոնները: Հոկտեմբերի 1-ից շախմատիստներին կարգելվի մրցման դահլիճ բերել բջջային հեռախոս, պլանշետ կամ այլ սարք, որի միջոցով հնարավոր է հուշում ստանալ:

Միայն մրցավարների թույլտվությամբ շախմատիստները կկարողանան անջատած հեռախոսը թողնել պայուսակում կամ հատուկ նախատեսված տեղում: Պարտիայի ժամանակ մրցավարն իրավունք կունենա ստուգել խաղացողի հագուստը կամ պայուսակը: Խախտում թույլ տված շախմատիստներին կգրանցվի պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս