17:58  ,  18 սեպտեմբերի, 2014

Շրջանցեց դարպասապահին, գոլ խփեց եւ ընկավ փոսը

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 22-րդ տուրում «Կորիտիբան» 3:1 հաշվով առավելության է հասել «Սան Պաուլուի» նկատմամբ: Գոլերից մեկը խփել է «Կորիտիբայի» հարձակվող Ժոելը, որը դարպասապահին շրջանցելուց եւ դիպուկ հարված կատարելուց հետո որոշել է դուրս գալ խաղադաշտից՝ ցատկելով գովազդային վահանակի վրայով: Ամեն ինչ ավարտվել է զավեշտով: Ժոելն ընկել է փոսը: Բժիշկների օգնության կարիք չի եղել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում