18:14  ,  18 սեպտեմբերի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը լքեց «Կարդիֆի» մարզիչի պաշտոնը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Օլե-Գունար Սուլշերը լքել է «Կարդիֆ Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը ակումբի նախագահ Վինսենթ Տանի հետ բանակցելուց հետո, հաղորդում է Sky Sport-ը:

Սուլշերը Ուելսի ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2014թ. հունվարին, երբ թիմը պայքարում էր Անգլիայի Պրեմյեր լիգայում տեղը պահպանելու համար: Սակայն նորվեգացի մասնագետը չկարողացավ կանխել «Կարդիֆի» դուրս մնալը: Ակումբի ղեկավարությունը երկրորդ շանսը տվեց Սուլշերին, սակայն Անգլիայի երկրորդ դիվիզիոնում՝ Չեմպիոնշիփում, թիմը անհաջող է մեկնարկել եւ 7 խաղից հետո զբաղեցնում է 17-րդ տեղը:

Օլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած 366 հանդիպումներում խփել է 126 գնդակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում