17:11  ,  18 սեպտեմբերի, 2014

Կոբե Բրայանտը կարող է դառնալ «Բոլոնիայի» սեփականատերերից մեկը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի առաջատար Կոբե Բրայանտը կարող է գնել իտալական «Բոլոնիա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է Sportando.com-ը:

Ամերիկացի բասկետբոլիստն ընդգրկված է Ջո Տակոպինայի գլխավորած ներդրումային ֆինանսական խմբում, որը փորձում է գնել իտալական ակումբը: Բրայանտը պատրաստ է ներդրումային նախագծի համար տրամադրել 350 հազար եվրո:

2011 թվականին NBA-ի լոկաուտի ժամանակ Բրայանտը փորձում էր տեղափոխվել Բոլոնիայի «Վիրտուս» ակումբ: Հայտնի է նաեւ, որ Բրայանտը ֆուտբոլի մեծ սիրահար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում