16:51  ,  18 սեպտեմբերի, 2014

Ռաֆայել Վարանը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը երկարաձգել է պայմանագիրն Արքայական ակումբի հետ, հաղորդում է մադրիդցիների պաշտոնական կայքը։

21-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2017-ին։

Հիշեցնենք, որ պաշտպանն ընդգրկվել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների եռյակում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Չելսին» եւ Մյունխենի «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում